-
28.06.2024|
12:03
Ըստ լուսանկարում պատկերված կապիտուլյանտուհու, ինքենք դեռ 2018-ի ապրիլին գիտեին, որ Արցախը դա Ադրբեջան է, բայց 2019-ի օգոստոսի 5-ին նրա ամուսինը գնաց Ստեփանակերտ` ճղճղաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հետո սոցցանցերում գրառումներ անելով խաբեցին մարդկաց:
-
27.06.2024|
21:25
Երեկվանից Աննա-Էրատոն անցել է ինքնագովազդվելու և ամուսնուն գովերգելու ամենանողկալի ձևաչափին՝ ծով է տանում երկու հաշմանդամ երեխաների ու իր սոցցանցերի էջերում մանրակրկիտ այդ ամենը ներկայացնում է:
-
26.06.2024|
18:26
Բյուջեի ո՞ր հոդվածով է ֆինանսավորվում այս կենդանու հեծանվային կապիկությունը:
-
26.06.2024|
16:47
Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնն ասում է` շատ դրական բան է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու հեռանում է Ռուսաստանից։
-
25.06.2024|
21:22
Շատ «խաղաղ» ադրբեջանցիները պատրաստվում են մինի ֆուտբոլի Արևմտյան Ադրբեջանի գավաթին:
-
24.06.2024|
19:28
ԵՊՀ-ում բոլոր երգերը երգեցին, մնաց Իսպանիան:
Սրանց կայքն ազդարարում է, որ «ԵՊՀ-ում կանցկացվի «Իսպանական մշակույթը և Իսպանիայի ժողովրդավարական ու եվրոպական կերտումը. հաղորդակցություն, գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն» խորագրով իսպանական մշակույթի եռօրյա դասընթացը»:
-
24.06.2024|
15:27
ԵՄ անդամակցության հանրաքվեն ձկնորսական կարթի իբր գայթակղիչ որդն է, որի անմիջական հարևանությամբ կլողան նաև նոր սահմանադրության (արդեն, առնվազն, առանց Անկախության մասին հռչակագրի ու Արարատի պատկերով զինանշանի) և տարածքային զիջումների «որդերը», ինչպես ասում են՝ երեքը՝ մեկում: Սա է:
-
22.06.2024|
22:42
Մահացել է Մնացականյան Լալան:
Աստված հոգին լուսավորի:
Իսկ հայազգի բնակչությունը կրկին պառակտվեց. մի մասը սգում է, մյուսը` հեգնում:
-
22.06.2024|
21:37
Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը:
Հայաստանն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:
-
21.06.2024|
15:23
«Խաղաղության խաչմերուկի ճարտարապետը» շարունակում է ցուցադրել դիվանագիտական անգրագիտության մաստեր կլաս: Երբ կարիք չկար Իսրայելի հետ մերձենալու՝ այնտեղ դեսպանատուն էր բացում՝ խնդիրներ ստեղծելով Իրանի հետ...